Հայաստան

Վաղ հայտնաբերման դեպքում կրծքագեղձի քաղցկեղն ամբողջովին բուժելի է. Առողջապահության նախարարություն

1 րոպեի ընթերցում

Վաղ հայտնաբերման դեպքում կրծքագեղձի քաղցկեղն ամբողջովին բուժելի է. Առողջապահության նախարարություն

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման դեպքում այն ամբողջովին բուժելի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության առողղջապահության նախարարությունից՝ հիշեցնելով, որ հոկտեմբերը համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս: 

«Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղն ամենատարածված քաղցկեղն է:

Սքրինինգային ծրագրերի ներդրման շնորհիվ` մեր երկրում վերջին տարիներին 10%-ով կրճատվել է կրծքագեղձի քաղցկեղի արդեն 4-րդ փուլ հասած դեպքերի հայտնաբերելիությունը:

Վաղ հայտնաբերման դեպքում այն ամբողջովին բուժելի է»,- հայտնում են նախարարությունից՝ ընդգծելով, որ կրծքագեղձի չարորակ նորագոյացության դեպքում վիրահատությունը, ճառագայթային թերապիան, ինչպես նաև որոշ թանկարժեք դեղեր տրամադրվում են պետական պատվերի շրջանակում:

Նախարարությունից խորհուրդ են տալիս բոլոր կանանց ուշադրություն դարձնել իրենց առողջությանը և հետևել ներքոնշյալ քայլերին.

  • Անցկացնել կանոնավոր զննություններ
  • Իմանալ ինքնազննման քայլերը
  • Խրախուսել մտերիմներին անցնել ստուգումներ:
     
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում