Իրավունք

Օտարերկրացու հանդեպ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվողի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և գրավը

2 րոպեի ընթերցում

Օտարերկրացու հանդեպ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվողի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և գրավը

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է օտարազգի քաղաքացու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Հ.Մ.-ն, իր ավտոմեքենայով երթևեկելիս նկատելով օտարազգի քաղաքացուն, կանգ է առել և պարզելով, որ վերջինս ցանկանում է մեկնել Հաղպատի վանական համալիր, առաջարկել է անվճար տեղափոխել այնտեղ, սակայն տուժողին տարել է իր այգի և կողպել տարածքի դարպասները: 

Այնուհետև, Հ.Մ.-ն տուժողի նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, սակայն վերջինս դիմադրել է, օգնություն կանչել և թույլ չի տվել շարունակել գործողությունները, ինչից հետո Հ.Մ.-ն դադարեցրել է դրանք և բացել այգու դարպասները: 

Նախաքննության ընթացքում Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): 

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և գրավը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում