Դավիթ Խուդաթյան

ՀՀ ՏԿԵ նախարարն ու ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարը քննարկել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարն ու ԱՄԷ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարը քննարկել են էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր

Աբու Դաբիում անցկացվող Համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսի և համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Ալ Մազրուեյի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից, մանրամասնելով, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտին վերաբերող մի շարք հարցերի։

Մասնավորապես՝ ԱՄԷ նախարարին է ներկայացվել Հայաստանում արևային էներգիայի զարգացման միտումները, քննարկվել է արևային էներգիան կուտակելու ԱՄԷ առաջատար փորձը։

Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում