Սերգեյ Լավրով. Ռուսաստանը հույս ունի, որ Իրանը կընդունի «վեցյակիե առաջարկությունը
1 րոպեի ընթերցում
ՎԻԵՆՆԱ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը «հույս ունի, որ Իրանը կարձագանքի «վեցյակիե առաջարկությանը եւ կնստի բանակցությունների սեղանի շուրջե: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վեց երկրների (ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, üրանսիա)` Վիեննայում կայացած նախարարական նիստի ավարտից հետո: Նա նշել է, որ «պայմանավորվածություն է ձեռք բերվել իրադրության կարգավորման վերաբերյալ Իրանին լուրջ առաջարկություն ներկայացնել, որը հիմնված է Թեհրանի կողմից ուրանի հարստացման գործունեությունը դադարեցնելու, ինչպես դա պահանջում է ՄԱԳԱՏԷ-ն, եւ համապատասխան արձագանքի դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իրանական դոսիեի քննարկումը կասեցնելու վրաե: Անհրաժեշտ է «սպասել «վեցյակիե առաջարկությանը Իրանի իշխանությունների արձագանքինե: Նախարարը նշել է, որ «բանակցություններին մասնակցող կողմերից ոչ մեկն այժմ Իրանին ներկայացված առաջարկության մանրամասները չի հրապարակելուե: