Ինչպե՞ս օգտվել Rate.Trading հարթակից

3 րոպեի ընթերցում

Հանրահայտ Rate.am հարթակը և IDBank-ը օրեր առաջ հայտարարեցին նոր թվային ծառայության՝ Rate.Trading հարթակի գործարկման մասին, որը նախատեսված է արտարժույթի արագ, հարմար և շահավետ առքուվաճառքի համար: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին IDBank-ից, հարթակից օգտվելու համար  անհրաժեշտ է․

1.      Rate.Trading հարթակում գրանցվելուց հետո սեղմել «Սինքրոնացնել» կոճակը։

2.      Ընտրել «ֆիզիկական» կամ «իրավաբանական» անձ տարբերակներից նախընտրելին։

3.      Դուք կվերահասցեավորվեք համապատասխան հարթակ՝ IDBanking.am կամ IDBusiness.am։

4.      Մուտք գործել IDBanking.am-ի կամ IDBusiness.am-ի ձեր օգտահաշիվ։

5.      Նշել այն առևտրային հաշիվները, որոնք ցանկանում եք կցել հարթակին (Եթե չունեք առևտրային կամ բանկային հաշիվներ, ապա հարթակը կառաջարկի բացել դրանք)։

6.      Նշել այն բանկային հաշիվները, որոնք ցանկանում եք կցել հարթակին։

7.      Վերջ․ դուք սինքրոնացված եք և կարող եք կատարել գործարքներ։

Գործարքների իրականացման համար անհրաժեշտ են նաև օգտատիրոջ հաշվի հետ կապված տարբեր արժույթներով հատուկ առևտրային հաշիվներ: Սինքրոնացման ընթացքում IDBank-ի առևտրային հաշիվները ավտոմատ բացվում են հաճախորդի դիմումի հիման վրա, ինչը ապահովում է բարձր ֆինանսական անվտանգություն և հարմարավետություն: Եթե ​​դուք արդեն IDBank-ի հաճախորդ եք, ապա կարող եք հաշիվ բացել IDBusiness.am հարթակում առցանց (իրավաբանական անձանց համար) կամ IDBanking.am հարթակում (ֆիզիկական անձանց համար), կամ էլ դիմելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Պարզ ինտերֆեյսի, ամբողջությամբ թվայնացված գործընթացների և առաջատար թվային բանկի աջակցման շնորհիվ Rate.Trading-ը դառնում է հարմար գործիք նրանց համար, ովքեր փնտրում են լավագույն փոխարժեքները և գնահատում իրենց ժամանակը:

Առևտրային հաշիվների հեռավար սպասարկման վճարը կազմում է գործարքի գումարի 0,1%: Այս սակագինը կգործի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։

Այս պահին հարթակում հնարավոր է գործառնություններ իրականացնել շուկայում առավել պահանջված ինը արժույթներով՝ հայկական դրամ (AMD), ԱՄՆ դոլար (USD), եվրո (EUR), ռուսական ռուբլի (RUB), ԱՄԷ դիրհամ (AED), բրիտանական ֆունտ (GBP), չինական յուան (CNY), ճապոնական իեն (JPY) և շվեյցարական ֆրանկ (CHF):

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար