Երևան

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել կարի արտադրամասում պայթյունից տուժածների առողջական վիճակի մասին

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել կարի արտադրամասում պայթյունից տուժածների առողջական վիճակի մասին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Երևանում գտվող կարի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված 4 քաղաքացիների առողջական վիճակի մասին: 

«Տուժածներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, մյուսինը` բավարար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Ավելի վաղ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ  սեպտեմբերի 30-ին ժամը 16։12-ին տեղեկություն է ստացվել՝ Երևան քաղաքի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն: 4 քաղաքացի հոսպիտալացվել է: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում