Մարզեր

Հիմնանորոգվում է Արծվանիստի 1-ին փողոցը և գերեզմանոց տանող ճանապարհը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Արծվանիստի 1-ին փողոցը և գերեզմանոց տանող ճանապարհը

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում 1-ին փողոցի և գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Արծվանիստի 1-ին փողոցի և գերեզմանոց տանող ճանապարհի հիմանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 59 միլիոն 876 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է 1-ին փողոցի ասֆալտապատում և ջրահեռացման համակարգի տեղադրում՝ 579 գծամետր երկարությամբ և 2895 քառակուսի մետր մակերեսով, գերեզմանոց տանող ճանապարհի ասֆալտապատում՝ 216 գծամետր երկարությամբ և 1296 քառակուսի մետր մակերսով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի սեպտեմբերի սկզբին և նույն ամսի վերջին օրվա դրությամբ մոտենում են ավարտին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում