Մարզեր

Պետբյուջեի միջոցներով վերանորոգվում է Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի մարզադահլիճը

1 րոպեի ընթերցում

Պետբյուջեի միջոցներով վերանորոգվում է  Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի   մարզադահլիճը

ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող կապիտալ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում վերանորվում է Գեղարքունիքի մարզի  Վարդենիս քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի մարզադհլիճը։

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց վերոնշյալ դպրոցի տնօրեն Անահիտ Սահակյանը, դպրոցի մարզադհլիճի վերանորգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 25 միլիոն 875 հազար դրամ: 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի օգոստոսին, կավարտվեն դեկտեմբերին։ 2025թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացված են շուրջ 40 տոկոսով։ 

Նախատեսված է վինիլային հատակի, սանհանգույցների  կառուցում, պատերի վերակառուցում, նոր լուսամուտների և դռների տեղադրում, ուսուցչի սենյակի, հանդերձարանների վերանարոգում, այլ աշխատանքներ։Արդյունքում աշակերտները ֆիզկուլտուրայի դասերը կանցկացնեն արդի չափորոշիչներին համապատասխանող ու բարվոք պայմաններ ունեցող  մարզադահլիճում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում