Գազայի շուրջ Թրամփի ծրագրի իրականացումը կարող է ազդել նաև Ուկրաինայի հակամարտության կարգավորման վրա. Ուիթքոֆ

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում հրադադարի և իսրայելա-պաղեստինյան հակամարտության դադարեցման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի իրականացումը կարող է ստեղծել  խթան, որը կօգնի խաղաղություն բերելու Մերձավոր Արևելքի այլ տարածաշրջաններ, ինչպես նաև կազդի ուկրաինական ճգնաժամի կարգավորման վրա: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը:

«Նախագահը ցանկանում է խաղաղություն ընդհանրապես: Դա վերաբերում է ոչ միայն Գազային, այլև, թե ինչպես այդ խաղաղությունը կարող է տարածվել Մերձավոր Արևելքի բոլոր մյուս շրջանների վրա, այն կարող է տարածվել նույնիսկ Ռուսաստանի և Ուկրաինայի վրա», - ասել է նա՝ մեկնաբանելով Գազայում հակամարտության կարգավորման՝ ԱՄՆ կառավարության կողմից առաջարկվող ծրագիրը:

Ուիթքոֆի խոսքով՝ Թրամփի նախաձեռնությանը հավանություն են տալիս ինչպես Պարսից ծոցի երկրներն, այնպես էլ եվրոպական պետությունները:

Հայերեն Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը