Մարզեր

Սևանում բացվել է 2017-2023 թվականներին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված 37 հերոսների հուշաքարը

3 րոպեի ընթերցում

Սևանում բացվել է 2017-2023 թվականներին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված 37 հերոսների հուշաքարը

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում բացվել է  2017-2023 թվականներին հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված Սևանի տարածաշրջանի 37 հայորդիների հիշատակին նվիրված հուշաքարը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, հուշաքարի հեղինակը Սմբատ Բաբայանն է։ 

Հուշաքարի բացման արարողությանը մասնակցել են Սևանի համայնքապետարանի, Սևան համայնքի կրթամշակութային հասատությունների աշխատակիցներ, զոհված հերոսների ընտանիքերի անդամներ և հարազատներ։    Հուշաքարի բացման պատիվը տրվել է  հայրենիքի փրկության զոհասեղանին իրենց կյանքը դրած հերոսների զավակներին:  

Հուշաքարին պատկերված են 2017-2023 թվականների ընթացքում  հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում Սևանի տարածաշրջանից նահատակված 37 հայորդիներ Վիգեն Պետրոսյանի, Արման Պողոսյանի, Հարություն Ռաֆայելյանի, Արթուր Պողոսյանի, Սարգիս Դևորգյանի, Արթուր Կիրակոսյանի, Արման Գալստյանի, Լևոն Լևոնյանի, Տիգրան Ղարիբյանի, Էդվարդ Հակոբյանի, Հայկ Գասպարյանի, Արթուր Վիրաբյանի, Գորիս Հովսեփյանի, Ալիկ Պետրոսյանի, Բաբկեն Մկրտումյանի, Խաչիկ Խաչատրյանի, Ռադիկ Թորոսյանի, Նվեր Հովսեփյանի, Հովիկ Վերանյանի, Արմեն Ենգիբարյանի, Ղամբար Խաչատրյանի, Վարդան Կարապետյանի, Փայլակ Սահակյանի, Արամ Սահակյանի, Փայլակ Ղազարյանի, Գևորգ Բաբայանի, Վրույր Վարդանյանի, Րաֆֆի Մանուկյանի, Արմեն Խաչատրյանի, Կարեն Շահինյանի, Վահագն Գևորգյանի, Վիգեն Քոչարյանի, Սերգեյ Սահակյանի, Լեռնիկ Վահանյանի, Գենադի Մնացականյանի, Հովսեփ Գալստյանի, Նարեկ Սարգսյանի դիմանկարները։ 

«2025 թվականի սեպտեմբերի 26-ին՝ 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի նախօրեին, սևանցի հերոսները տուն «վերադարձան» արծվի թևերով, որ ընդմիշտ լինեն իրենց հայրենակիցների կողքին՝ որպես խաղաղության հրեշտակներ ու մեր երկրի պահապաններ: 2020-ի աշունը, հերոսացման ու մաքառման աշունը, խլեց մեզանից մեր գարունները, տարավ մեր լուսավոր տղաներին, տարավ, որ նրանք միանան հավերժությանը, որ դառնան պահապան հրեշտակներ: Նրանք զոհվեցին, որ շարունակվի կյանքը, ու բացվող առավոտի մեջ նրանցից յուրաքանչյուրի հոգին է սավառնում»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում