Եվրոպա

Շվեդիան 122 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Շվեդիան 122 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային

Շվեդիայի կառավարությունը որոշել է Ուկրաինային քաղաքացիական աջակցության նոր փաթեթի համար հատկացնել 1.145 միլիարդ կրոն (122 միլիոն դոլար)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է կառավարության գրասենյակը։

Նոր աջակցության փաթեթը «ուղղված կլինի Ուկրաինայի ամենահրատապ կարիքների բավարարմանը»։ Դրանք ներառում են «էներգամատակարարում, բնակարանային ապահովում, առողջապահություն, ականազերծում, փախստականներին օգնություն և անկախ լրատվամիջոցներ»։ Հատկացված միջոցներից 145 միլիոն կրոն (15.44 միլիոն դոլար) նախատեսված է մարդասիրական օգնության համար։

Ընդհանուր առմամբ, Շվեդիայի քաղաքացիական աջակցությունը Ուկրաինային 2025 թվականին կհասնի 9 միլիարդ կրոնի (958 միլիոն դոլար), որը կազմում է զարգացման նպատակով հատկացվող Շվեդիայի բյուջեի 16%-ը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում