Եմենի հութիները նոր հարձակում են իրականացրել Իսրայելի ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Եմենի հութիները հայտարարել են Իսրայելի տարածքում երկու ռազմական գործողություն իրականացնելու մասին:

Հութիների խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին պարզաբանել է, որ Եմենի զինված ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային հրթիռով թիրախավորել են Յաֆֆա քաղաքը: Բացի այդ, երկու անօդաչու թռչող սարքեր Ումմ ալ-Ռաշրաշ (Էյլաթ)  շրջանում թիրախավորել են երկու կարևոր թիրախ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Խոսնակը նշել է, որ գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակներին՝ խուճապ առաջացնելով իսրայելցիների շրջանում։

Նա նաև ընգծել է, որ գործողություններն իրականացվել են՝ ի աջակցություն Պաղեստինի ժողովրդի։

Եմենի առողջապահության և շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին իսրայելական ուժերի կողմից մայրաքաղաք Սանային հարվածներ հասցնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորներինը՝ 205-ի։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի տարբեր շրջաններում օդային տագնապի ազդանշաններ են լսվել։ Իսրայելական ռազմաօդային ուժերին հաջողվել է որսալ Եմենից արձակված հրթիռը։

2023 թվականին Գազայի հատվածում հակամարտության մեկնարկից հետո հութիները Գազային աջակցելու կարգախոսի ներքո հրթիռային հարձակումներ են իրականացնում Իսրայելի ուղղությամբ։ 

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել