Մշակույթ

Գյումրին հյուրընկալել է «Հայաստանի գույներ» ջրաներկի միջազգային փառատոնի միջոցառումները

2 րոպեի ընթերցում

Գյումրին հյուրընկալել է «Հայաստանի գույներ» ջրաներկի միջազգային փառատոնի միջոցառումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արվեստա» կազմակերպությունը սեպտեմբերի 22-29-ը Հայաստանում անցկացնում է «Հայաստանի գույներ» ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փառատոնի հիմնական միջոցառումները անցկացվում են սեպտեմբերի 27-ին և 28-ին՝ Գյումրի քաղաքում։ Այս տարի փառատոնը անցկացվում է նաև Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ։

Փառատոնի շրջանակում վարպետները անցկացնում են անվճար վարպետության դասեր, ցուցադրական դասընթացներ, պլեներներ (բացօթյա նկարչություն), մրցույթներ, ինչպես նաև անհատական հանդիպում-քննարկումներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Արվեստա» կազմակերպության հիմնադիր և փառատոնի կազմակերպիչ Արա Մուշեղյանը, փառատոնն արդեն երրորդ տարին համախմբում է արվեստագետների և արվեստասերների աշխարհի տարբեր ծայրերից։ Այս տարի Գյումրին հյուրընկալել է 14 աշխարհահռչակ վարպետների: Երիտասարդ նկարիչները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց արվեստը, սովորելու և ստեղծագործելու՝ արհեստավարժ նկարիչների հետ՝ կողք-կողքի։

«Մեր նպատակն է, որ փառատոնը լինի շարունակական և դառնա ավանդույթ՝ անցկացվելով հենց Գյումրիում։ Ցանկանում ենք, որ Գյումրին դառնա ջրաներկի արվեստի կենտրոն։ Այս օրերի ընթացքում վարպետներն աշխատում են Գյումրու տարբեր հատվածներում, նկարում են քաղաքի տեսարանները, իսկ հետագայում իրենց աշխատանքներն իրենց հետ տանում և ներկայացնում են տարբեր միջազգային ցուցահանդեսներում։ Այդ նկարներն իրենց փոխարեն պատմում են Հայաստանի և Գյումրու մասին»,- նշեց Արա Մուշեղյանը։

Փառատոնի մասնակցության համար տարիքային սահմանափակում չկա՝ նախատեսված են միջոցառումներ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար։

Փառատոնի օրակարգում ընդգրկված են վարպետության դասեր, բացօթյա (պլեներային) նկարչություն, ցուցադրական դասընթացներ, քննարկումներ, էքսկուրսիաներ և շրջայցեր, ցուցահանդեսներ, համերգային ծրագրեր և այլ միջոցառումներ։ Փառատոնի շրջանակում կստեղծվի նաև փառատոնի կատալոգ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում