Տնտեսություն

5000 idcoin և խաղարկություն՝ IDsalary փաթեթին միանալու համար

2 րոպեի ընթերցում

5000 idcoin և խաղարկություն՝ IDsalary փաթեթին միանալու համար

IDBank-ի IDsalary աշխատավարձային փաթեթն առավելությունների մեծ ցանկ ունի, սակայն այն պարբերաբար համալրվում է նոր առաջարկներով ու արշավներով։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին IDBank-ից, այս անգամ էլ IDsalary փաթեթին միանալով՝ հաճախորդները ոչ միայն idcoin-եր կստանան, այլ նաև կմասնակցեն խաղարկությանը։ 

Այսպիսով, մինչև 2025թ․ դեկտեմբերի 10-ը ներառյալ IDsalary փաթեթի շրջանակում քարտ պատվիրելու և քարտին` պատվիրումից հետո 60 օրացույցային օրվա ընթացքում, աշխատավարձ ստանալու դեպքում քարտապանները․

-         Կստանան 5000 idcoin (հարկումից հետո): 5000 idcoin-երը կտրամադրվեն մեկ անգամ յուրաքանչյուր քարտապանի համար:

-         Կմասնակցեն խաղարկությանը, որտեղ կխաղարկվեն 50 հատ 100,000 idcoin (հարկումից հետո):

-         Կմասնակցեն խաղարկությանը, որտեղ կխաղարկվեն 5 հատ 1,000,000 ՀՀ դրամ արժողությամբ դեպի արտերկիր ճամփորդության հավաստագրեր։ 

  • Հավաստագիրը գործում է արշավի ամփոփումից հետո 6 ամիս ժամկետով, իսկ հավաստագիրը կարելի է օգտագործել Ամիրյան փողոց 18, Երևան, հասցեում գտնվող «Շելբի Տուր» ճանապարհորդական գործակալությունում տուրիստական փաթեթ ձեռք բերելու միջոցով։
  • Հաղթող քարտապաններին ճամփորդության հավաստագրերը կուղարկվեն

վերջիններիս Բանկում նշված Էլեկտրոնային հասցեներին՝ խաղարկության ամփոփումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Իսկ բոլոր idcoin-ները կտրամադրվեն արշավի պայմաններին բավարարելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։

Խաղարկությունը կամփոփվի մինչև 2026թ․ փետրվարի 20-ը․ հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Խաղարկությունը կհեռարձակվի Բանկի ֆեյսբուքյան և YouTube-յան պաշտոնական էջերում՝ ուղիղ հեռարձակմամբ։

IDBank-ը հիշեցնում է, որ idcoin-երը հնարավոր է օգտագործել Idram&IDBank հավելվածով և Idplus լոյալության հարթակով QR վճարում կատարելու միջոցով (1 idcoin = 1 դրամ)։

Արշավի ամբողջական մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում