Մարզեր

Գեղարքունիքի մարզպետարանի ու «Դէկավվա» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետարանի ու «Դէկավվա» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և «Դէկավվա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ադրիանա Մարությանը համատեղ ստորագրել են  փոխըմբռնման հուշագիր՝ Գեղարքունիքի մարզի համայնքներում «Հարեհաս» կենտրոններ բացելու վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հուշագրով նախատեսվում է ունենալ թիրախային գործողությունների նախագիծ՝ ապահովելու «Հարեհաս» ծրագրի կայուն տարածումը  մարզի համայնքների բնակավայրերում։

Կենտրոնների գործունեության նպատակը մարզի կանանց կրթությունն ու ձեռնարկատիրությունների ստեղծումն է, ինչը կնպաստի գյուղական համայնքներում կյանքի որակի բարելավմանը և դրանց զարգացմանը ։

Երկամյա ծրագրի ընթացքում նախատեսվում է ապահովել մարզպետի աշխատակազմի, «Դէկավվա» բարեգործական հիմնադրամի և մարզի համայնքների համագործակցությունը՝ «Հարեհաս» կենտրոնների տարածքների տրամադրման հարցում։ 

«Դէկավվա» բարեգործական հիմնադրամը 2025 թվականի գարնանը «Հարեհաս» կենտրոններ է հիմնել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան և Զովաբեր բնակավայրերում, որի աշխատանքներին ընդգրկված է 34 շահառու։ 

Կազմակերպության կողմից հոկտեմբեր ամսին նման կենտրոն կհիմնվի նաև Սևան համայնքի Վարսեր բնակավայրում, իսկ 2026 թվականին նմանատիպ կենտրոններ կգործեն նաև Վարդենիս համայնքի 3-4 բնակավայրերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում