Մարզեր

Դդմաշենում ընթանում են խաղահրապարակի կառուցման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Դդմաշենում ընթանում են խաղահրապարակի կառուցման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում «Մասնակցային բյուջետավորման» գործընթացի շրջանակներում ընթանում են խաղահրապարակի կառուցման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայքնապետարանի աշխատակազմից, Դդմաշեն բնակավայրի բնակիչների քվեարկության արդյունքում ամենաշատ ձայն հավաքած գաղափարը դարձել է ծրագիր, ինչի շնորհիվ դդմաշենցի փոքրիկները շուտով կունենան նոր խաղահրապարակ:

Խաղային հրապարակի կառուցման համար Սևանի համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթի հաղթող կազմակերպության՝ «ԼԵՎ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից արդեն  իրականացվում են հողաշինական և տարածքի հարթեցման աշխատանքներ:

Ծրագրի պայմանագրային արժեքը 5 միլիոն 220 հազար  դրամ է:

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2025 թվականի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում