Իրավունք

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ դրամը. ՔԿ

1 րոպեի ընթերցում

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ դրամը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է դեղամիջոցների արտադրությամբ, ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող ընկերության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, ինչպես նաև շահութահարկի հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ ՀՀ դրամը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում