Լեհաստանը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ հեռանալ Բելառուսից և ձեռնպահ մնալ այդ երկիր ուղևորություններից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Մինսկում Լեհաստանի դեսպանությունը:

«Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Բելառուսի Հանրապետություն բոլոր ուղևորություններից և Բելառուսի Հանրապետությունում գտնվող Լեհաստանցի քաղաքացիներին կոչ է անում անհապաղ հեռանալ այդ երկրի տարածքից», - ասվում է դեսպանության մամուլի ծառայության հրապարակման մեջ:

Նշվում է, որ այդ հանձնարարականները տրվում են երկու երկրների սահմանին իրավիճակի սրման և Լեհաստանի քաղաքացիների կամայական ձերբակալությունների առնչությամբ:

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանն ու Էդմոնդո Չիրիելլին քննարկել են Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Փաշինյանը պրիմիտիվ է համարում Հայաստանի անվտանգության՝ ՀԱՊԿ-ի շուրջ կառուցված բանաձևը

ԱՄՆ-ն մերժել է մուտքի վիզա տրամադրել Պաղեստինի նախագահին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հրադադար հաստատել Գազայում

Հայաստանի համար այսօր բաց են աշխարհի բոլոր զենքի շուկաները. Փաշինյան

Պուտինը Նյու Դելիում կայացած բանակցությունները բովանդակալից և արդյունավետ է որակել

Հութիները հայտնել են, որ Սաուդյան Արաբիան 40 ավիահարված է հասցրել Եմենի արևմուտքին

ՀՀ կառավարության նիստ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքը

Պարույր Հովհաննիսյանն ավարտել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահի պաշտոնավարումը