Եվրոպա

Լեհաստանը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ հեռանալ Բելառուսից և ձեռնպահ մնալ այդ երկիր ուղևորություններից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Մինսկում Լեհաստանի դեսպանությունը:

«Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Բելառուսի Հանրապետություն բոլոր ուղևորություններից և Բելառուսի Հանրապետությունում գտնվող Լեհաստանցի քաղաքացիներին կոչ է անում անհապաղ հեռանալ այդ երկրի տարածքից», - ասվում է դեսպանության մամուլի ծառայության հրապարակման մեջ:

Նշվում է, որ այդ հանձնարարականները տրվում են երկու երկրների սահմանին իրավիճակի սրման և Լեհաստանի քաղաքացիների կամայական ձերբակալությունների առնչությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում