ՀՀ նախագահը Amazon-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման և դրանց կիրառման հեռանկարը

2 րոպեի ընթերցում

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՝ Amazon Web Services-ի (AWS) Եվրոպական Միության և ամբողջ Միջերկրածովյան Եվրոպայի հանրային քաղաքականության տնօրեն Ֆրանկո Սպիչարիելլոյի և Amazon-ի միջազգային հանրային քաղաքականության տնօրեն Դեյվիդ Ռոթի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների զարգացման և դրանց կիրառման հեռանկարները Հայաստանի համար՝ ընդգծելով այս ոլորտի նշանակությունը տնտեսական աճի, նորարարական միջավայրի ձևավորման և մրցունակության բարձրացման գործում։ 

Նախագահը կարևորել է վերականգնվող էներգիայի ներուժի արդյունավետ օգտագործումը՝ նշելով, որ այն ոչ միայն կարևոր է էներգետիկ անվտանգության ամրապնդման և կայուն զարգացման համար, այլև կարող է դառնալ հուսալի ռեսուրս արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար։

Քննարկվել են նաև կիբերանվտանգության ուղղությամբ համագործակցության հնարավորությունները՝ որպես տեղեկատվական հասարակության կայունության և պետական կառավարման արդյունավետության առանցքային բաղադրիչ։

Կողմերը շեշտել են փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի և նորագույն գործիքների ներդրման անհրաժեշտությունը՝ կիբերանվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով։

Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել AWS-ի շարունակական աջակցությունը Արհեստական բանականության (ԱԲ) վիրտուալ ինստիտուտի գործունեությանը։ Քննարկվել է նաև հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում ԱԲ-ի կիրառման համատեղ ծրագրի մշակման հեռանկարները, ինչը հնարավորություն կտա նոր մակարդակի բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը և հիմնել նորարարական քաղաքական մշակույթ Հայաստանում։ 

Հայերեն English Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն