Քաղաքականություն

Լեհաստանի նախագահը հաստատել է իր երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը պահպանելու Թրամփի մտադրությունը

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահը հաստատել է իր երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը պահպանելու Թրամփի մտադրությունը

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում բանակցություններ է վարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են լեհական լրատվամիջոցները։

«Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը նվիրված է եղել նրա ելույթին, որը մեծ հանրային հետաքրքրություն է առաջացրել ամբողջ աշխարհում։ Ես նախագահ Դոնալդ Թրամփին ասացի, որ դա հիանալի ելույթ էր», - լրագրողներին ասել է Նավրոցկին: 

Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության պահպանումը։ 

«Սա, իհարկե, լավ նորություն է մեզ համար: Կարծում եմ՝ հնարավոր է նաև զորքի թվի ավելացում, ինչը նույնպես լավ նորություն է ամբողջ Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի համար», - ընդգծել է Լեհաստանի նախագահը։ 

Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը հայտարարել էր լրացուցիչ ամերիկյան զորակազմ ընդունելու «լիակատար պատրաստության» մասին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում