Կողբացի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի Կողբացի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։
«Կողբացու-Արամի փողոցների խաչմերուկից մինչև Կողբացու-Ամիրյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»,- նշված է հաղորդագրությունում։
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով իրականացվող այս փոփոխությունը կգործի սեպտեմբերի 26-ից։