Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 18 պարկուճ

4 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տեղի ունեցած զինված հարձակման վերաբերյալ։ 

Իրավունք

Սպանվել է Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Լուրեր»-ի հետ զրույցում քննիչը նշել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 18 պարկուճ։  

«2025 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 23։50-ի սահմաններում դիմակավորված անձը ինքնաձիգից կրակահերթեր է արձակել Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի, ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի, ինչպես նաև Արծրուն Գալստյանի ուղղությամբ։  Դրա հետևանքով Վալոդյա Գրիգորյանն ու Կարեն Աբրահամյանը մահացել են, իսկ Արծրուն Գալստյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն»,-ասել է Հովհաննիսյանը։

Քննիչը տեղեկացրել է, որ դեպքի վայրի զննության ընթացքում առգրավվել են նաև տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները։ 

«Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական և դատակենսաբանական փորձաքննություններ։ Հարցաքննվել են մի խումբ վկաներ։ Ոստիկանության հետ համատեղ իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը հնարավորինս շուտ բացահայտելու նպատակով»,-նշել է նա՝ հավելելով, որ հանցագործություն կատարած անձի ինքնությունը հայտնի չէ։ 

Ուսումնասիրվել են հարակից տարածքներում դեպքի վայր հնարավոր մոտենալու և դեպքի վայրից հեռանալու ճանապարհահատվածները, որտեղ եղել են տեսանկարահանող սարքեր: Դրանք ևս վերցվել և ուսումնասիրվել են: 

«Դիմակավորված անձի՝ ավտոմեքենայով մոտենալու փաստ չունենք արձանագրված: Հենց նույն տեսանկարահանող սարքերով երևում է, որ ոտքով վազելով է մոտենում և կրակահերթ արձակում անձանց ուղղությամբ»,- ասել է քննիչը:

Արտակ Հովհաննիսյանը միաժամանակ տեղեկացրել է, որ հաշվի առնելով գործի հնչեղությունը և բարդությունը՝ ՔԿ նախագահի հանձնարարությամբ քրեական վարույթն Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնից փոխանցվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն՝ հետագա նախաքննության շարունակությունն ապահովելու համար:

«Այս պահին ինչպես ենթադրյալ հանցանք կատարած անձի, այնպես էլ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ շարունակվում են իրականացվել, դեռ կիրականացվեն մեծածավալ ապացուցողական և վարութային գործողություններ, նաև փոխգործակցելով ոստիկանության հետ՝ օպերատիվ-հետախուզական և լայնածավալ գործողություններ»,- ասել է նա: 

Արտակ Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ, ըստ տեսանկարահանող սարքերի տեսագրությունների, Փարաքար համայնքի ղեկավարը, ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը և նրանց հետ գտնվող Արծրուն Գալստյանը բնակելի հատվածից դուրս են եկել ու անմիջապես դարպասի դիմաց են կանգնել, մի քանի վայրկյան զրուցել են, որից հետո տեղի է ունեցել դեպքը:

«Կնշեի, որ բնակելի տունը կառուցման, վերանորոգման փուլում է և բնակելի չէ»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է վիրավորին, ապա նրա վիճակը կայուն ծանր է, դեռ չի հարցաքննվել, քանի որ հարցաքննության ի վիճակի չէ: Վկաները արդեն հարցաքննվել են:

Տեսանյութ

Դիմակավորված անձը մոտեցել և կրակահերթ է արձակել. նոր մանրամասներ՝ Մերձավանում զինված հարձակման վերաբերյալ

 

Հայերեն

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն, ըստ Դոնալդ Թրամփի, հնարավոր է փոխզիջումների միջոցով

Արայիկ Հարությունյանը կշարունակի գործունեությունը Ազգային ժողովում՝ դառնալով «Քո պատգամավորը»

Ազգային պատկերասրահում կբացվի Կարեն Օհանյանի ցուցահանդեսը

ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել «Աբովյան» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման արդյունքների շուրջ

5 տարի, հազարավոր որոշումներ, քննարկումներ, հանդիպումներ ու նախաձեռնություններ. ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով

Լեհական կործանիչներն օդ են բարձրացվել Բալթիկ ծովի վրա հայտնված ռուսական ինքնաթիռների պատճառով

«Մուլտի տրանսպորտ»-ի տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին

Թրամփը սահմանափակել է որոշ թափոնների արտահանումն ԱՄՆ-ից