ՌԴ իրավապահները ենթադրում են, որ Բորիս Ավագյանն ինքնասպան է եղել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանում

2 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգի «Ռոսրեեստր» գրասենյակի նախկին ղեկավարի տեղակալ Բորիս Ավագյանը, որը նախկինում զբաղեցրել է նաև ԼՂ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնը, Սանկտ Պետերբուրգում դատական ​​նիստից փախչելուց հետո, ենթադրաբար, ինքնասպանություն է գործել Հայաստանի հյուպատոսարանի տարածքում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։

Գործակալությունը գրում է, որ սեպտեմբերի 23-ին Ավագյանը, որը ՌԴ-ում մեղադրվում է  մաքսային վճարներից խուսափելու մեջ, դատարան էր բերվել խափանման միջոցի ընտրության հարցի քննարկման համար։

ՌԴ Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Ավագյանի ձերբակալման վերաբերյալ։ Նշվում է, որ Ավագյանը. սակայն, լքել էր դատական նիստերի դահլիճը ու թաքնվել էր, մինչ դատարանը գտնվում էր խորհրդակցական սենյակում։ 

«ՌԻԱ նովոստի»-ն, հղում անելով Սանկտ Պետերբուրգի դատարանների մամուլի ծառայությանը, գրել է նաև, որ Բորիս Ավագյանը դատական նիստերի դահլիճ էր եկել Ռազմական ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ, քանի որ նրա նկատմամբ հարուցված գործը մաքսային վճարներից խուսափելու վերաբերյալ կասեցվել էր՝ հաշվի առնելով ՌԴ պաշտպանության նախարարության հետ նրա պայմանագիրը Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին մասնակցելու վերաբերյալ։ Սակայն, քանի որ Բորիս Ավագյանը հետագայում հրաժարվել է պայմանագրային պարտավորություններից, նրա նկատմամբ քրեական գործը կրկին վերաբացվել է։ 

Սեպտեմբերի 23-ին Բորիս Ավագյանը տեսանյութ էր հրապարակել, որում հայտնել էր, որ ինքը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի տարածքում է և ցանկանում է, որպեսզի իրեն արտահանձնեն Հայաստան։ Հայաստանում ևս Բորիս Ավագյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված փողերի լվացման և սահմանն ապօրինի հատելու գործով։  

Հայերեն English

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/11/26

Ասիական ինդեքսներ - 03/11/26

Նոյեմբերի 4-ի միջոցառումների անոնս

Ի՞նչ մտահոգություններ ունեն ԱՄՆ ընտրողները Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ. Reuters/Ipsos-ի հարցում

Շաքիի դեպքով մեղադրվող ադրբեջանցի զինծառայողը սպանելու դիտավորություն չի ունեցել․ ՔԿ նախագահ

Առողջապահության նախարարության բյուջեն նախատեսվում է ավելացնել 136 միլիարդ դրամով

Ներկայացվել են Բուլղարիայի ցամաքային զորքերի համար նախատեսված առաջին «Ստրայկեր» մարտական ​​մեքենաները. BTA

Ռուսաստանից 1 մլն ռուբլուց ավելի գումարի արտահանման սահմանափակումը էապես չի անդրադառնա ՀՀ քաղաքացիների և ռուսաստանցի ռելոկանտների վարքագծին․ ԿԲ նախագահ

Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել տնտեսության և էներգետիկայի ուղղություններով համագործակցության շուրջ

«Պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է