Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Պաշտպանելու պատասխանատվության համաշխարհային կենտրոնի գործադիր տնօրենի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Պաշտպանելու պատասխանատվության համաշխարհային կենտրոնի գործադիր տնօրենի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում հանդիպել է Պաշտպանելու պատասխանատվության համաշխարհային կենտրոնի գործադիր տնօրեն Սավիտա Փոնդեյի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները բարձր են գնահատել կանխարգելման միջազգային օրակարգի ամրապնդման և խթանման շուրջ Հայաստանի և Կենտրոնի միջև ձևավորված արդյունավետ ու կառուցողական համագործակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՄԱԿ 80 նախաձեռնությանը, մասնավորապես՝ դրա շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության, ցեղասպանության կանխարգելման օրակարգի, ինչպես նաև վաղ նախազգուշացման և կանխարգելման մեխանիզմների ամրապնդմանը:

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է կանխարգելման միջազգային օրակարգի վերաբերյալ ՀՀ հանձնառությունը և ընդգծել, որ սեպտեմբերի 5-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը դրա վառ վկայությունն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում