ԱՄՆ-ն Starlink արբանյակային ինտերնետի լրակազմ կմատակարարի Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Իլոն Մասկի SpaceX ընկերության հետ 8,2 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ուկրաինային Starlink արբանյակային ինտերնետի լրակազմեր մատակարարելու շուրջ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի պետական գնումների պորտալի տվյալներից։

Պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 2-ին և գործում է մինչև 2026 թ. հոկտեմբերի 30-ը։ 

Starlink-ն ամերիկացի գործարար Իլոն Մասկի SpaceX տիեզերական ընկերությանը պատկանող արբանյակային ցանց է, որը նախատեսված է մոլորակի ցանկացած կետում լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովելու համար: 

Հայերեն Русский