Մերձավոր Արևելք

Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Պաղեստինի համար դոնորների խումբ ստեղծելու պլանի մասին

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է Պաղեստինի համար դոնորների խումբ ստեղծելու պլանի մասին

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Պաղեստինին և Գազայի վերակառուցմանն աջակցելու համար դոնորների խումբ ստեղծելու մտադրության մասին։ 

«Քանի որ պաղեստինյան վարչակազմի գոյատևումը բախտախաղի է դրված, մենք բոլորս պետք է ավելին անենք։ Հենց այդ պատճառով մենք կստեղծենք Պաղեստինի համար դոնորների խումբ։ Ցանկացած ապագա պաղեստինյան պետություն պետք է կենսունակ լինի նաև տնտեսական տեսակետից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է ֆոն դեր Լայենը՝ Նյու Յորքում հանդես գալով պաղեստինյան հարցի խաղաղ կարգավորման և երկու պետությունների մասին որոշման իրականացմանը նվիրված միջազգային խորհրդաժողովում։  

Նրա խոսքով՝ Եվրամիությունը Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր աննախադեպ օգնություն է ցուցաբերել պաղեստինյան վարչակազմին՝ հատկացնելով 1,6 միլիարդ եվրոյի փաթեթ, սակայն հիմա դա բավարար չէ։

«Մենք՝ եվրոպացիներս, հատուկ գործիքակազմ կստեղծենք Գազայի վերակառուցման համար՝ համակարգելով ջանքերը այլ դոնորների հետ։ Գազան պետք է վերականգնվի։ Պաղեստինյան տնտեսությունը պետք է վերածնվի։ Եվ ես ձեզ բոլորիդ հրավիրում եմ միանալ այս նպատակին հասնելու ջանքերին», - հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում