Հայաստանում համակարգային կոռուպցիան վերացել է 2018 թվականից․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում վերացել է համակարգային կոռուպցիան։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում «Ժողովրդավարության որակը Հայաստանում. մարտահրավերներ և գնահատման ցուցիչներ» թեմայով պանելային քննարկման ընթացքում։

«Եթե համակարգային կոռուպցիա լիներ, այդ ձեր իմացած բոլոր կոռուպցիոն դեպքերից ես իմ փայը պետք է ունենայի: Ես չեմ կարող ձեզ հարցնել՝ ունե՞մ փայ, թե՞ չունեմ, որովհետև ես գիտեմ՝ ունե՞մ փայ, թե՞ չունեմ: Եվ ես ձեզ ասում եմ՝ չկա, չի եղել և չի լինելու համակարգային կոռուպցիա Հայաստանում»,- ասաց վարչապետը։ 

Փաշինյանը նշեց՝ կոռուպցիայի դեմ գործող իշխանության պայքարը հաճախ օգտագործում են հենց իշխանության դեմ։

«Հայաստանում նման բան չի եղել, որ գործող նախարարը որպես մեղադրյալ ներգրավվի, որ Քաղաքաշինության կոմիտեի գործող ղեկավարը ձերբակալվի կաշառքով, էլ չեմ ասում՝ ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ»,- նշեց Հայաստանի վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ կոռուպցիոն դրսևորումներ, ցավոք, կան աշխարհի բոլոր երկրներում, սակայն Հայաստանում համակարգային կոռուպցիան վերացել է։ 

Հայերեն العربية English Español ქართული

ՀՀ վարչապետը պատարագի է մասնակցել

Նախարարի հրամանով 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները

Մարդու մազից 30 անգամ բարակ. ինչպես է Չինաստանում արտադրվում էլեկտրամոբիլների մարտկոցների կարևոր բաղադրիչը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել և աշխատանքի առաջարկ է արել ՃՇՀԱՀ շրջանավարտներին

Տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը

Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին

Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին