Հայ և ռուս թատերական գործիչները երևանյան հանդիսատեսի դատին են հանձնել TrioLab ներկայացումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ռուսաստանի թատերական գործիչների միությունների միջև ստորագրված  համագործակցության հուշագրի շրջանակում օրերս Երևանում ներկայացվել է TrioLab բեմադրությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը միավորել է երկու երկրներից նկարիչների, ռեժիսորների և դերասանների։ 

Վիճակահանությամբ ձևավորվել է հինգ խումբ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է ստեղծագործական եռյակ՝ նկարիչ, ռեժիսոր և դերասան։ Երեք օրվա ընթացքում նրանք պատրաստել են մինչև 10 րոպե տևողությամբ  փոքրիկ ներկայացումներ, էսքիզներ, ինստալյացիաներ, պերֆորմանսներ։ 

Լաբորատորիայի ընդհանուր թեման որոշել են Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի (ԳԻՏԻՍ) դասախոս և նկարիչ Վիկտորիա Խարխալուպին և երաժշտական թատրոնի ռեժիսոր Ալլա Չեպինոգան։ Ընտրվել է Օվիդիոսի «Մետամորֆոզներ» ստեղծագործությունը՝ որպես փոխակերպումների և նոր աշխարհ ստեղծելու գործընթացի խորհրդանիշ։ 

Մասնակիցները հնարավորություն են ունեցել ընտրել դրվագներ «Մետամորֆոզների» 15 գրքերից։ Առաջնահերթությունը տրվել է այնպիսի կերպարների շուրջ կառուցված սյուժեներին, ինչպիսիք են՝ Օրփեոսը, Մեդուզան, Էքոն, Մինոտավրոսը, Դափնեն, Սիրենները և Իկարոսը։ 

Նախագիծը դարձել է յուրահատուկ փորձ, որտեղ առաջնային է եղել վիզուալ գեղարվեստական լուծումը։ Նկարիչների խնդիրն է եղել սահմանափակ միջոցներով ստեղծել ոճավորված դեկորացիաներ և զգեստներ, ռեժիսորների խնդիրն է եղել համադրել ստեղծագործական հայեցակարգը։ TrioLab-ի եզրափակիչ ներկայացումը հանդիսատեսն ընդունել է մեծ հետաքրքրությամբ և ջերմ արձագանքով՝ դառնալով հայ-ռուսական ստեղծագործական համագործակցության նոր էջ։

Հայերեն

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ