Ճապոնիայի կառավարող կուսակցությունում ընտրում են նոր ղեկավարի

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում մեկնարկել են կառավարող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) նոր նախագահի ընտրությունները, որին կմասնակցեն ավելի քան 900 հազար կուսակցականներ: Հաղթողը կորոշվի հոկտեմբերի 4-ին, երբ իրենց ձայները կտան կուսակցությունից 295 գործող օրենսդիրները: Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նոր նախագահն, ամենայն հավանականությամբ, կդառնա Ճապոնիայի հաջորդ վարչապետը՝ այդ պաշտոնում փոխարինելով կառավարության ներկայիս ղեկավար Սիգերու Իսիբային: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընտրություններում կրած անհաջողություններից հետո Իսիբան սեպտեմբերի 7-ին հայտարարել էր հրաժարական տալու մասին՝ նշելով, որ իր այդ քայլը նպատակ ունի զերծ պահել կուսակցությունը պառակտումից: 

Իսիբայի հրաժարականն ուժի մեջ կմտնի հաջորդ ղեկավարի ընտրությունից հետո։

Հայերեն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց