Ճապոնիայի կառավարող կուսակցությունում ընտրում են նոր ղեկավարի
1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում մեկնարկել են կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նոր նախագահի ընտրությունները, որին կմասնակցեն ավելի քան 900 հազար կուսակցականներ: Հաղթողը կորոշվի հոկտեմբերի 4-ին, երբ իրենց ձայները կտան կուսակցությունից 295 գործող օրենսդիրները: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր նախագահն, ամենայն հավանականությամբ, կդառնա Ճապոնիայի հաջորդ վարչապետը՝ այդ պաշտոնում փոխարինելով կառավարության ներկայիս ղեկավար Սիգերու Իսիբային:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընտրություններում կրած անհաջողություններից հետո Իսիբան սեպտեմբերի 7-ին հայտարարել էր հրաժարական տալու մասին՝ նշելով, որ իր այդ քայլը նպատակ ունի զերծ պահել կուսակցությունը պառակտումից:
Իսիբայի հրաժարականն ուժի մեջ կմտնի հաջորդ ղեկավարի ընտրությունից հետո։