ՆԱՏՕ-ի երկրները կքննարկեն Էստոնիայում կործանիչների հետ կապված միջադեպը

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ին կքննարկեն Էստոնիայում կործանիչների հետ կապված միջադեպը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է TF1 հեռուստաալիքի եթերում։

«Վաղը՝ երեքշաբթի, ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն քաղաքական և օպերատիվ արձագանքման միջոցառումները հստակեցնելու համար», - ասել է արտաքին գործերի նախարարը՝ առանց որևէ այլ մանրամասներ հայտնելու։

Ավելի վաղ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամների հետ խորհրդակցություններ են խնդրել ռուսական կործանիչների կողմից իրենց օդային տարածքը ենթադրյալ խախտելու վերաբերյալ։ Էստոնիայի իշխանությունները պնդում են, որ սեպտեմբերի 19-ի առավոտյան Էստոնիայի օդային տարածք են մտել ռուսական երեք ՄիԳ-31 կործանիչ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռնեռը չեն խախտել Էստոնիայի օդային սահմանները։ Նախարարությունից հայտնել են, որ երեք ՄիԳ-31-ները պլանային թռիչք են կատարել Կարելիայից դեպի Կալինինգրադի մարզ միջազգային օդային տարածքի կանոնակարգերի խիստ պահպանմամբ, առանց խախտելու այլ պետությունների սահմանները։ 

 

Հայերեն Русский

Սևանի երաժշտական դպրոցը հյուրընկալել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին և սաներին

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Սևանում աղբի տեսակավորված թափոնները ստանում են երկրորդ կյանք

Հրազդան գետում անցկացվել է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար

Ռուբիոն բացառել է Իրանի՝ միջուկային զենք ունենալու հնարավորությունը՝ սպառնալով «կործանարար» պատժամիջոցներով

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թ. դափնեկիրները

Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար

Շիրակի մարզի երկու համայնքում ընթացքի մեջ է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը

Ֆրանսիան դադարեցրել է լուսաձայնային նռնակների կիրառումը դրանց պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո