Հայաստան

Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող քաղաքացին ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող քաղաքացին ձերբակալվել է

Հյուսիսային պողոտայում ձերբակալվել է փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող քաղաքացին: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունն իրացրել են սեպտեմբերի 18-ին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ ժամը 10.40-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել Գորիս քաղաքի բնակիչ 39-ամյա տղամարդը, որը հուլիսի 9-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և փողերի լվացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը ներկայացվել է Քննչական կոմիտե։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում