Սերգեյ Լավրովի մասնակցությամբ Մոսկվայում սկսվել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ «Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը առաջընթաց ձեռք կբերվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբե: Նրա մասնակցությամբ Մոսկվայում սկսվել են Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի բանակցությունները: «Ռուսաստանը՝ որպես այդ հանդիպման կազմակերպիչ, կջանա ամեն ինչ անել, որպեսզի նրա մասնակիցներն իրենց հարմարավետ զգան: Մենք դրա համար ստեղծում ենք բոլոր պայմաններըե,-ասել է Լավրովը: Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, թե «չի կարող մեկնաբանել բանակցային գործընթացը, որը ղեկավարում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներըե: «Նրանք, անկասկած, մտահղացումներ ունենե,-նշել է Սերգեյ Լավրովը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, թե հակամարտության կարգավորման համար «անհրաժեշտ է ակտիվորեն աշխատելե: «Այժմ հույսի նշույլ եւ հնարավորություն կա ընդհանուր հայտարարի գալ այդ հիմնախնդրի շուրջե,-նշել է նա: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն է, ինչը պետք է դրսեւորվի իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու նրա բնակչության իրավունքովե: «Մնացած հարցերը՝ հակամարտության հետեւանքների վերացումը, տարածքների խնդիրը, գաղթականների վերադարձը, բխում են այդ գերակայությունից եւ հաջորդում դրանե,-նշել է նա:

Հայերեն

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին