Նիկոլ Փաշինյանն ու Մարթա Կոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունները

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Մարթա Կոսի այցը Հայաստան և բարձր գնահատել Հայաստան-Եվրոպական միություն ակտիվ ու շարունակական երկխոսությունը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ հետևողական աջակցության համար՝ ընդգծելով, որ այն կարևոր դեր ունի ՀՀ կառավարության հավակնոտ բարեփոխումների օրակարգի իրականացման գործում։ Նա հավելել է, որ այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնումն ամրագրված է նաև ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգում։

Հանձնակատար Մարթա Կոսը վերահաստատել է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրագործմանը։ Նա նշել է, որ ԵՄ-ն բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը, որը կնպաստի համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունները, առաջիկա անելիքները և փոխգործակցության խորացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերին, տնտեսական գործընկերության խթանման ուղիներին, ինչպես նաև վիզաների ազատականացման շուրջ ընթացող երկխոսությանը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը, տրանսպորտային ու ենթակառուցվածքային զարգացմանը, փոքր և միջին բիզնեսի կարողությունների ընդլայնմանը։

Նշվում է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսական աճի խթանմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է

Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին