Հայաստան

Արսեն Թորոսյանն այցելել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանն այցելել է «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը սեպտեմբերի 19-ին այցելել են նախարարության ենթակայությամբ գործող «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շրջայցի ընթացքում նրանք ծանոթացել են հաստատության բնակիչների համար ստեղծված պայմաններին և հնարավորություններին, մատուցվող ծառայություններին։

Հաստատության աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են շենքային պայմանների մատչելիությանն ու հարմարավետությանը, դրանց շարունակական լավարկմանը, ինչպես նաև տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված մի շարք հարցեր։

Նախարարը շփվել է նաև բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը․ զրույցի ընթացքում հավաստիացրել է, որ արվում է ամեն հնարավորը, որպեսզի կենտրոնում յուրաքանչյուրն անհատապես զգա պետության լիարժեք հոգածությունն ու խնամքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում