Միացյալ Նահանգներ

Աֆղանստանում մեկնաբանել են Թրամփի ցանկությունը՝ վերադարձնելու Բագրամի ավիաբազայի նկատմամբ վերահսկողությունը

2 րոպեի ընթերցում

Աֆղանստանում մեկնաբանել են Թրամփի ցանկությունը՝ վերադարձնելու Բագրամի ավիաբազայի նկատմամբ վերահսկողությունը

Աֆղանստանը չի ընդունի այլ երկրների, այդ թվում՝ ամերիկյան ռազմական ներկայությունն իր տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Աֆղանստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Զաքիր Ջալալին, որի խոսքը մեջբերում է Pajhwok գործակալությունը։

«Իր պատմության ամբողջ ընթացքում Աֆղանստանի ժողովուրդը երբեք չի հանդուրժել (այլ երկրների) ռազմական ներկայությունը, և դրա հնարավորությունը կտրականապես մերժվել է Դոհայի բանակցությունների և (խմբ.՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Աֆղանստանի տարածքից բոլոր զորքերի դուրսբերման վերաբերյալ) համաձայնագրի ստորագրման ընթացքում», - ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը նախկին ամերիկյան Բագրամի ավիաբազան վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին։

Պաշտոնյան ընդգծել է, որ Աֆղանստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ փոխգործակցության՝ հավելելով, որ այն պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի և երկու երկրների ընդհանուր շահերի վրա։ 

Սեպտեմբերի 18-ին Մեծ Բրիտանիայում վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն փորձում է վերադարձնել վերահսկողությունն Աֆղանստանի Բագրամի ավիաբազայի նկատմամբ։ 2001-ից մինչև 2021 թվականը Բագրամի օդանավակայանը ծառայել է որպես Աֆղանստանում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի խոշորագույն բազա: 2021 թվականի հուլիսի 1-ին ամերիկացիները հեռացել են ավիաբազայից, իսկ օգոստոսի 15-ին այն անցել է ​​«Թալիբան» արմատական շարժման վերահսկողության տակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում