ՀՀ առողջապահության նախարարը և ԵՄ դեսպանը քննարկել են առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու համատեղ ծրագրերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը նշել է, որ տարբեր ուղղություններով համատեղ ծրագրեր են իրականացվում, ինչը կնպաստի առողջապահության համակարգի կարողությունների բարձրացմանը, ընթացակարգերի և մեթոդաբանությունների մշակմանը, թվային առողջապահական համակարգի զարգացմանը և այլն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ մասնավորապես շեշտադրելով Համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման կարևորությունը, ինչը կնպաստի քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիությանն ու մատչելիությանը` ապահովելով որակյալ բժշկական ծառայությունների մատուցում: 

Ներկայացվել են նաև Եվրամիության հետ համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում` վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքները: 

Անդրադարձ է եղել մի շարք ծրագրային առաջարկների, մասնավորապես` թափոնների (այդ թվում` բժշկական) կառավարման վերաբերյալ:

Հայերեն English Français Русский

Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Anthropic-ի հիմնադիրը պահանջում է դանդաղեցնել ԱԲ-ի զարգացումը մարդկությանը սպառնացող վտանգի պատճառով

Իրաքի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու Եմենի զարգացումները

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և ևս 9 անձի նկատմամբ

Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին