ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կազատվեն տրանսպորտային միջոցի գույքահարկի տեղեկանք ներկայացնելու պարտականությունից
1 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կազատվեն տրանսպորտային միջոցը օտարելու, խոտանելու, ժառանգությամբ հանձնելու կամ հասցեի փոփոխության հիմքով վերահաշվառման, ինչպես նաև ցանկացած գրանցման-հաշվառման գործողության ժամանակ գույքահարկի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու պարտականությունից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրին ՆԳ նախարարությունից։
Տվյալների համաձայն՝ տեղահանման արդյունքում Հայաստան է տեղափոխվել 21․107 տրանսպորտային միջոց, որոնցից միայն 3․711-ն է վերահաշվառվել կամ օտարվել։
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Կառավարության որոշումը կնպաստի շահառուների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և սեփականության իրավունքի արդյունավետ իրացմանը։
Կարդացեք հոդվածը` Русский