ՀՀ ԱԳ նախարարն ու Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերնանդո Արիասի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ՔԶԱԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորություն է տալիս կազմակերպության գործունեությանը Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը՝ ՔԶԱԿ մանդատի իրականացման և այդ նպատակով միջազգային արդյունավետ փոխգործակցության և առկա փորձի կիրառման միջոցով։
Արարատ Միրզոյանը և Ֆերնանդո Արիասը մտքեր են փոխանակել միջազգային հարաբերությունների դինամիկ զարգացող պայմաններում շարունակական ու նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության կիրառման հետ կապված հարցերի։