Իրավունք

Արարատի և Վայոց ձորի մարզերում անտառային տարածքներ կվերադարձվեն պետությանը. Վարդապետյանը ներկայացրեց դատախազության աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Արարատի և Վայոց ձորի մարզերում անտառային տարածքներ կվերադարձվեն պետությանը. Վարդապետյանը ներկայացրեց դատախազության աշխատանքը

Գլխավոր դատախազությունն աշխատանքներ է իրականացնում Արարատի և Վայոց ձորի մարզերում ապօրինի ձևով սեփականաշնորհված անտառային տարածքները պետության վերադարձնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կառավարության սեպտեմբերի 18-ի նիստում հայտարարեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Գլխավոր դատախազը նշեց՝ Երևան քաղաքում այս պահին դատարանի վճռով 7 հա փոխանցվել է Հայաստանի կառավարությանը և ամրացվել Շրջակա միջավայրի նախարարությանը: Գործընթացը շարունակական է։

«Ծաղկաձորում էլ ընթացքի մեջ են անտառների հետ կապված աշխատանքները: Դրանք վերադարձվում են պետությանը»,- ասաց Վարդապետյանը։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հավելեց՝ Նորքի այգիներից շուրջ 50 հա տարածք արդեն իսկ տրված է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին, ընթացքի մեջ են անտառի վերականգնման աշխատանքերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում