Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայում կլոր-սեղան քննարկմանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը  Ֆրանսիայում կլոր-սեղան քննարկմանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտում կայացած «Հայաստանը տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների կիզակետում» խորագրով կլոր-սեղան քննարկմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկման ընթացքում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, հարևանների հետ հարաբերությունների ներկա մակարդակը, անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ մասնավորապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին:

Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ վճռականությանը՝ Վահան Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում ընձեռվելիք հնարավորությունները:

Քննարկմանը մասնակցել են փորձագետներ, Ֆրանսիայի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ։

Քննարկումը վարում էր Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Թիերի դե Մոնբրիալը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում