Հայաստան

Երևանում և մի շարք մարզերում անձնագրային ստորաբաժանումները շաբաթ օրը կաշխատեն

1 րոպեի ընթերցում

Երևանում և մի շարք մարզերում անձնագրային ստորաբաժանումները շաբաթ օրը կաշխատեն

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի բոլոր ստորաբաժանումները և մի շարք մարզային ստորաբաժանումներ սեպտեմբերի 20-ին՝ շաբաթ օրը, կաշխատեն՝ մատուցելով ինչպես նույնականացման քարտի դիմումների ընդունման, այնպես էլ տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության դիմումների ընդունման ծառայություններ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ այդ օրը քաղաքացիները կարող են սպասարկվել ինչպես նախապես՝ օնլայն հերթագրմամբ, այնպես էլ՝ կենդանի հերթի ձևաչափով։ 

Նշված ծառայությունները կմատուցվեն ՆԳՆ ՄՔԾ հետևյալ ստորաբաժանումներում.

Աբովյանի բաժին

Եղվարդի բաժին

Հրազդանի բաժին

Աշտարակի բաժին

Ապարանի բաժին

Արմավիրի բաժին

Վաղարշապատի բաժին

Մասիսի բաժին

Վեդիի բաժին

Արտաշատի բաժին

Երևան քաղաքի բոլոր ստորաբաժանումներ։

Կառույցից նաև տեղեկացնում են, որ ՄՔ ծառայության վարչական շենքում (Դավթաշեն, 4-րդ թաղ․, 17/10) նույնականացման քարտի կամ անձնագրի փոխանակման ծառայություններ չեն մատուցվում։ ՆՔ և ՀՀ քաղաքացիության ստացման դիմումների համար կարող եք մոտենալ Դավթաշենի տարածքային բաժին (Տիգրան Պետրոսյան փողոցի 31/2)։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում