Հայաստան

Արսեն Թորոսյանն այցելել է «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանն այցելել է «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից։

Նախարարը շրջայց է կատարել հաստատությունում, ծանոթացել կենտրոնի շենքային պայմաններին, հետաքրքրվել շահառուների առօրյայով։ Հաստատության աշխատակիցների հետ զրույցի ընթացքում քննարկվել են կենտրոնի բնակիչներին մատուցվող ծառայությունների գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։

Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ ավագ սերնդի ներկայացուցիչների ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովումը պետության առաջնահերթություններից է։ Նախարարը նաև շեշտել է տարեցներին տրամադրվող ծառայությունների շրջանակի ընդլայնման ու որակի բարձրացման, ինչպես նաև ինքնազբաղվածության ապահովման ուղղությամբ շարունակական աշխատանքների կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում