Երեխաների իրավունքների պաշտպանության թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն
1 րոպեի ընթերցում

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կանցկացվեն խորհրդարանական լսումներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լսումները տեղի կունենա սեպտեմբերի 22-ին ժամը 12:00-ին:
Կքննարկվի «Երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում շրջանառվող օրենսդրական նախագծերի էությունը: Երեխաների իրավունքների պաշտպանության պետական վերաբերելի քաղաքականությունը» թեման: