Երևան

«Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառման ընթացքում որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինեն

2 րոպեի ընթերցում

«Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառման ընթացքում որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինեն

«Արևորդի» 13-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 28-ին կանցկացվի «Կենդանիների դիմակահանդես-շքերթ» միջոցառումը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, շքերթին կմասնակցեն շուրջ 400-500 դպրոցահասակ երեխաներ՝ վտանգված և կարմիրգրքյան տարբեր կենդանատեսակների հագուստներով և բնապահպանական կոչեր ունեցող ցուցանակներով:  

«Շքերթի անցկացման համար նախատեսված ուղին ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար:

«Միջոցառման երթուղին.
- մասնակիցների հավաքման վայրը և ժամը. Ստեփան Շահումյանի հրապարակ, Ս․ Շահումյանի արձանի մոտ 12:00-ին։
- Շքերթի  մեկնարկը՝ ժ. 12:30-ն՝ վերոնշյալ վայրից։
- Ս․ Շահումյանի հրապարակից շքերթը կշարժվի դեպի Ս․ Շահումյանի պուրակ՝ քայլելով 
դեպի Հանրապետության հրապարակ։
- Հանրապետության հրապարակում շքերթը կանի երկու շրջապտույտ և, հատելով 
Աբովյան փողոցը, կուղղորդվի դեպի Հյուսիսային պողոտա։
- Քայլելով Հյուսիսային պողոտայի ողջ երկայնքով՝ շքերթը կհատի Թումանյան փողոցը՝ 
շարժելով դեպի Ազատության հրապարակ։
- Ազատության հրապարակը կլինի վերջին կանգառը, որտեղ տեղի կունենա մինչև 30 րոպե 
տևողությամբ համերգային ելույթ, որով միջոցառումը կամփոփվի։
- Միջոցառման նախատեսված ավարտը՝ ժ. 15:00-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում