Իրավունք

Նոր հարթակ քո կիբեռանվտանգության համար. ՆԳՆ-ն գործարկում է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքը

1 րոպեի ընթերցում

Նոր հարթակ քո կիբեռանվտանգության համար. ՆԳՆ-ն գործարկում է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը գործարկում է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքը, որը նոր հարթակ է կիբեռանվտանգության համար։ 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ հարթակը ստեղծվել է քաղաքացիներին ժամանակին իրազեկելու կիբեռհանցագործությունների նոր մարտահրավերների մասին և ապահովելու նրանց անվտանգությունը թվային միջավայրում։

Ալիքում կհրապարակվեն օգտակար խորհուրդներ, նորություններ և կիբեռհանցագործություններից պաշտպանվելու արդյունավետ մեթոդներ։

Էջը կառավարվում է ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում