ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր են կնքել «Հայերենը ոչ հայախոսների համար» ծրագրի շրջանակում

2 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, իմացության ստուգման և գնահատման» և «Հայերենը կենսունակ լեզու տեխնոլոգիական աշխարհում» ծրագրերի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը և Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջանքերի համախմբմամբ կարևոր համագործակցության համար: «Պետություն-մասնավոր համագործակցությամբ շատ կարևոր ծրագիր ենք սկսել, որտեղ համախմբվել է նաև փորձագիտական ներուժը՝ ներգրավելով լավագույն մասնագիտական ռեսուրսը: Սա նշանակում է, որ լեզվի զարգացումը պետական և հանրային օրակարգում է, և մենք առաջիկայում քննարկումներ ենք ունենալու պետական լեզվական քաղաքականության հայեցակարգի մշակման վերաբերյալ»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով գործընթացի իրականացումը:

Ըստ աղբյուրի՝ «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը ևս կարևորել է համագործակցությունը և վերահաստատել պատրաստակամությունը դրա շարունակականության ապահովման գործում:

«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցման, իմացության ստուգման և գնահատման» և «Հայերենը կենսունակ լեզու տեխնոլոգիական աշխարհում» ծրագրերի շրջանակում կնքվել է նաև համաձայնագիր Լեզվի կոմիտեի, «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի միջև:

Կողմերն ընդգծել են գործընթացի մեկնարկով պայմանավորված ինստիտուցիոնալ փոփոխությունների կարևորությունը՝ նշելով, որ համագործակցությունը միտված է նաև հայերենի՝ որպես պետական լեզվի զարգացման խթանմանը:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն