Տնտեսություն

Ակբա բանկը զարգացնում է բաց ու վստահելի հարաբերություններ բաժնետերերի հետ

2 րոպեի ընթերցում

Ակբա բանկը զարգացնում է բաց ու վստահելի հարաբերություններ բաժնետերերի հետ

Ակբա բանկն արդեն երկրորդ անգամ նոր ձևաչափով հանդիպում է անցկացրել իր բաժնետերերի և ներդրողների հետ՝ ամփոփելով 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ակբա բանկից, այսպիսի հանդիպումների միջոցով բանկը բաժնետերերի և ներդրողների հետ զարգացնում է փոխադարձ վստահության միջավայր, ձևավորում կորպորատիվ կառավարման նոր մշակույթ։

«Նմանատիպ հանդիպումներով կորպորատիվ կառավարման նոր մշակույթ ենք ստեղծում։ Յուրաքանչյուր եռամսյակում հանդիպում ենք իրականացնում մեր հաճախորդների, ներդրողներ հետ, որի ընթացքում ներկայացնում ենք մեր ցուցանիշները։ Որպես բաց բաժնետիրական ընկերություն, մեր բաժնետերերին ցանկանում ենք ավելի շատ տեղեկատվություն տալ մեր գործունեության մասին, որպեսզի իրենք էլ զգան, թե որ ուղղությամբ է բանկը զարգանում, ինչպես է զարգանում, ինչ առաջընթացներ, խոչընդոտներ ու ռիսկեր կան։ Նախորդ կիսամյակը շատ հաջող ենք ամփոփել՝ պլանավորվածից ավելի բարձր շահույթով։ Կարծում եմ, որ տարին կամփոփենք ավելի լավ ցուցանիշով, քան պլանավորել էինք»,- նշել է Ակբա բանկի ֆինանսական տնօրեն Ստյոպա Զաքինյանը։   

«Այս պահին Ակբան ամենաակտիվ բաժնետոմսեր ունեցող ընկերությունն է Հայաստանի ֆոնդային բորսայում և միակ ընկերությունն է, որի միջոցով անընդհատ և մեծ ծավալի գործարքներ են տեղի ունենում։ Բանկի գործունեությունը և ֆինանսական արդյունավետությունը առանձնանում են բարձր էֆեկտիվությամբ և բարձր ցուցանիշներ են ապահովում»,- նշել է «Արմբրոկ» հայաստանյան ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում