Ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակական կլինի. Ավինյան

2 րոպեի ընթերցում

Երևանում ապօրինի շենք-շինությունների քանդման ընթացակարգերը որոշ փոփոխությունների են ենթարկվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 15-ի մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Բոլոր այն դեպքերում, երբ համայնքային հողի վրա կառուցված շենք-շինությունների օրինականացման համար են դիմում և քաղաքապետարանը մերժում է, մենք համապատասխանաբար արդեն թողարկում ենք քանդման որոշումը։ Դա է արդյունավետ այն ճանապարհը, որպեսզի փուլ առ փուլ սկսենք քաղաքը մաքրել ապօրինի շենք-շինություններից։ Կան դեպքեր, երբ շինություններն օրինականացվում են։ Օրինակ՝ ունենք թաղամասեր, որտեղ կան 10-15 տարի առաջ կառուցված տներ, պահպանվել են կառուցապատման գծերը և այլն։ Այդտեղ իմաստ չունի քանդել։ Մարդը կատարում է կադաստրային նոր արժեքով վճարումն ու օրինականացնում է»,-պարզաբանեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ բոլոր այն վայրերում, որտեղ ապօրինի շինությունները կարող են խանգարել հետիոտնին՝ մայթերում, այգիներում, հանգստյան վայրերում՝ քանդվում են։ 

Բացի այդ, ապօրինի շինությունները քանդելու որոշումներ են կայացվում նաև պայմանավորված քաղաքապետարանի բարեկարգման ծրագրերով, մասնավորապես՝ խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ կամ կանաչապատ տարածք կառուցելու դեպքերում։

Քաղաքապետն ընդգծեց, որ գործընթացը շարունակական է լինելու և իրականացվելու է բոլոր վարչական շրջաններում։

Հայերեն English

ԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևին

Սեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունը

ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը

Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Երևանում մեկնարկել է «Armenia Expo-2026» միջազգային ցուցահանդեսը

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է երկրում ՌԴ-ի նշանակած դեսպանի մեղադրանքները․ Moldpres

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA